Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
20/01/2010 18:45
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսօր ՀՀ կառավարությունում սկսվել է ՀՀ նախարարների 2009 թվականի գործունեության հաշվետվությունների քննարկումը։
Օրվա առաջին կեսին հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ կրթության եւ գիտության, Ֆինանսների, էկոնոմիկայի եւ բնապահպանության նախարարները։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ հաշվետվությունների տեքստերը կհրապարակվեն եւ տեղակայված կլինեն նախարարությունների կայքերում։ Վարչապետը նշել է. «Դուք հիշում եք, որ հանձնարարություն կար բոլոր նախարարներին, որ կենտրոնանան հետեւյալ հարցերի վրա։ Առաջինը` որոնք են եղել հիմնական բացթողումները եւ պրոբլեմները 2009 թվականին, որոնք խոչընդոտել են բարեփոխումների ընթացքը եւ բացասաբար են անդրադարձել տնտեսական աճի ցուցանիշի վրա։ Երկրորդը` որո՞նք են 2009 թվականի դասերը։ Մենք պետք է ընդգծենք 2010 թվականի այն գերակա խնդիրները, որոնք գտնվելու են նախարարի անմիջական հսկողության տակ, որի համար նախարարը տարվա վերջում հաշվետվություն է տալու, թե այդ գերակա խնդիրներում ինչ դրական փոփոխություններ են կատարվել 2010 թ.»։

Տիգրան Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է ինչպես կատարված, այնպես էլ 2010 թվականին իրականացվելիք երեք կարեւոր ծրագրերի նշանակալիությունը, որոնք լինելու են նախարարների անմիջական հսկողության տակ։ Նա եւս մեկ անգամ հիշեցրել է, որ 2010 թվականին տնտեսական աճ ապահովող ծրագրերը պետք է ներկայացվեն հանրությանը։
Օրվա երկրորդ կեսին 2009 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ սփյուռքի, գյուղատնտեսության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, սպորտի եւ երիտասարդության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի նախարարները։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98