ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇՎԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ` 1.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ 21/01/10
Հունվարի 21-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36265126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1.5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 575 մլն դրամ, որից մրցակցային` 1.5 մլրդ դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 845 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 846 052 887 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.8579 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: