21/08/2008 19:50
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՇԱՆՀԱՅ ԷՔՍՊՈ 2010-ԻՆ
2010թ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում "Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք" խորագրով "Շանհայ էքսպո 2010" համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով, կառավարությունը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին` ապահովել հիշյալ ցուցահանդեսին ՀՀ-ի մասնակցության կազմակերպման ընդհանուր համակարգումը, "Զարգացման հայկական գործակալությունե ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին` ապահովել "Շանհայ էքսպո 2010"-ին ՀՀ-ի մասնակցության նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքների իրականացումը եւ ցուցահանդեսին ՀՀ-ի մասնակցությունը, ինչպես նաեւ 10-օրյա ժամկետում նախապատրաստել եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարին ներկայացնել ցուցահանդեսին ՀՀ-ի մասնակցության միջոցառումների ծրագիրը, սցենարը եւ ժամանակացույցը: Ըստ մեկ այլ հանձնարարականի, ՀՀ էկոնոմիկայի նախարարը "Զարգացման հայկական գործակալություն" ՓԲԸ-ի կողմից նախապատրաստված միջոցառումների ծրագիրը եւ ժամանակացույցը կներկայացնի ՀՀ կառավարության հաստատմանը: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է հաստատել համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ-ի մասնակցության միջոցառումների ֆինանսավորման հետ կապված ծախսերը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված 2009-2011թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի համաձայն: Որոշմամբ հանձնարարվել է նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին, էկոնոմիկայի, արտաքին գործերի, ֆինանսների, մշակույթի, քաղաքաշինության, բնապահպանության նախարարներին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել "Շանհայ էքսպո 2010" համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ-ի մասնակցության հետ կապված նախապատրաստման եւ կազմակերպման գործընթացին: Մեկ այլ հանձնարարականի համաձայն, "Զարգացման հայկական գործակալություն" ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը պարտավոր է երկու ամիսը մեկ ՀՀ կառավարության աշխատակազմ, ինչպես նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն "Շանհայ էքսպո 2010" համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ-ի մասնակցության նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
Արծաթ
480.96
+24.58
11:00 28/11/26
10:30 28/11/26
20:03 27/11/26
19:05 27/11/26
