ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 73.7 ՄԻԼԻՈՆՈՎ 22/01/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հունվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 14.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 10.1 մլն ԱՄՆ դոլար:
2009 թ. դեկտեմբերի 21-ից 2010 թ. հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածի հետ համեմատած դրամով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 21.3 միլիարդ դրամով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 73.7 միլիոն դոլարով: