2009Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ն ԿՐՃԱՏՎԵԼ Է 14.4%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ին ՀՀ Համախառն Ներքին Արդյունքը (ՀՆԱ) 2008թ.-ի համեմատ կրճատվել է 14.4%-ով և կազմել 3165538.1 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ ֆինանսատնտեսական ճագնաժամի պատճառով 2009թ.-ի սկզբից ՀՀ ՀՆԱ-ն կտրուկ կրճատվել է և իր ամենացածր կետին հասել հուլիս ամսին, երբ կրճատումը կազմեց 18.5%: Օգոստոս ամսից սկսած Հայաստանի ՀՆԱ-ն սկսեց վերականգնվել և մինչև տարվա վերջ կրճատման ցուցանիշը նվազեց 4.1 տոկոսային կետով: