2009Թ.-ԻՆ ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ՆՎԱԶԵԼ Է 7.8%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի 12 ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ: Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 7.8%-ով և կազմել 663921.1 մլն դրամ:
2009 թվականի դեկտեմբերին նոյեմբեր ամսվա համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը ՀՀ-ում աճել է 8.7%-ով:
Նշենք նաև, որ 2009 թվականի ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալի առավելագույն անկում գրանցվել է հուլիս ամիսն, երբ կրճատումը կազմել էր 12%: