Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ Թ. ՍՏԱՑԵԼ Է 378 ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ
25/01/2010 19:00
Կիսվել

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ Թ. ՍՏԱՑԵԼ Է 378 ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը անցյալ տարի ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 378 բողոք: Հաշտեցման ճանապարհով հաջողվել է հաճախորդներին հատուցել ավելի քան 23 մլն դրամ, հաշտարարի կողմից քննության ընդունված պահանջների մոտ 70 տոկոսը լուծվել է հօգուտ հաճախորդի:  
Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյաը բողոք ներկայացրած բոլոր հաճախորդներին իրենց մասնագետները օգնել են ձեւակերպել ֆինասական կազմակերպություններին ուղղված բողոք-պահանջները, որի արդյունքում 40-ից ավել բողոք բավարարվել է կազմակերպությունների կողմից` առանց Հաշտարարի միջամտության:

Նրա տեղեկացմամբ` բազմաթիվ են եղել ֆինանսական կազմակերպություններին չվերաբերող, հաշտարարի գրասենյակի ստացած զանգերն ու այցելությունները: Այդ բողոքները ներկայացրած հաճախորդներից յուրաքանչյուրին մեր աշխատակիցները տրամադրել են խորհրդատվություն, բացատրել են իրենց իրավունքները
Ապրիլի 5-7-ը ՀՀ ԿԲ-ի հետ համատեղ նախատեսվում է կազմակերպել կոնֆերանս  Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների ֆինանսական օմբուդսմենների, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների ֆինանսական վերահսկողության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հաշտարարի գրասենյակը անկախ կառավարման համակարգով կառույց է, որը կոչված է լուծելու ֆիզիկական անձ սպառողների եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ ծագած գույքային վեճերը: Գրասենյակի ծառայությունները անվճար են:

AMP
22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91