ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 70.9%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2009 թվականի 12 ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն 2009 թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ ՀՀ մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 1.0%-ով և կազմել 1 075 073.9 մլն դրամ, ընդ որում միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում նոյեմբեր ամսվա համեմատությամբ մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է ռեկորդային 70.9%-ով:
Հատկանշական է, որ 2009 թվականի բոլոր ամիսների ընթացքում տարեկան կտրվածքով գրանցվել է մանրածախ առևտրի շրջանառության աճ, իսկ ամսական կտրվածքով մանրածախ առևտրի շրջանառության ծավալների անկում գրանցվել է միայն հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին` համապատասխանաբար 2.6%-ով և 0.4%-ով: