
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՓԱԹԵԹԸ
Խորհրդարանն այսօր ամբողջությամբ ընդունել է հարկային բարեփոխումների փաթեթը:
Օրենսդրական փաթեթը ներկայացնող ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանը նշել է, որ փաթեթի օրինագծերից 12-ն ուղղվել են փոքր բիզնեսի համար ավելի հարմար պայմաններ ստեղծելու համար: Չիլինգարյանը ավելացրել է, որ այսուհետև մինչև 58.35 (70 ներառյալ ԱԱՀ) միլիոն դրամի շրջանառություն ունեցող ընկերությունները կարող են ՀԴՄ կտրոնով ԱԱՀ նվազեցում անել, իսկ ՀԴՄ-ների շահագործման խախտումների դեպքում սահմանված տուգանքների խստացումը հետձգվել է մեկ տարով և կսկսեն կիրառվել 2010թ.-ից: