Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 9-ՐԴ ՆԻՍՏԸ
26/01/2010 17:35
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 9-ՐԴ ՆԻՍՏԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր առավոտյան մեկօրյա աշխատանքային այցով Երեւան է ժամանել Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստին։

Մինչ նիստը կառավարությունում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը։ Այնուհետեւ երկու երկրների կառավարությունների ղեկավարները նախագահել են հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հաստատվել են արձանագրության տեքստը։ Տիգրան Սարգսյանը նիստի բացման իր խոսքում, մասնավորապես նշել է.

«Ջերմորեն ողջունում եմ վրացական պատվիրակությանը` վարչապետի գլխավորությամբ։ Մենք արձանագրում ենք, որ լուրջ առաջընթաց կա համագործակցության բոլոր ոլորտներում։ Այսօր աշխատանքային խմբի անդամները մեզ զեկուցել են բոլոր այն հարցերը, որոնք քննարկման փուլում են։ Ես ուրախ եմ արձանագրելու, որ բոլոր այդ հարցերի շուրջ իմ գործընկերոջ հետ եկել ենք համաձայնության։ Համոզված եմ, որ այդ հարցերի լուծումը նպաստելու է մեր երկու երկրների քաղաքական, տնտեսական ու սոցիալական համագործակցությանը։ Չկա որեւիցե ոլորտ, որ դուրս է մեր համագործակցության շրջանակներից, մշակույթից` սոցիալական հարցերից մինչեւ սահմանմերձ գոտում մաքսային համագործակցության հարցեր։ Համոզված եմ, որ համաձայնության այն կետերը, որ ձեռք բերեցինք, բացում են համագործակցության նոր հնարավորություններ»։

Նիստում քննարկվել են 2008 թվականի դեկտեմբերի 9-ին Թբիլիսիում կայացած նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքը, կողմերի միջեւ իրավապայմանագրային բազայի ներկա վիճակն ու զարգացման միտումները, առեւտրատնտեսական համագործակցության զարգացման վիճակը եւ հեռանկարային ուղղությունները, տրանսպորտի, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության եւ սոցիալական ապահովության, կրթության եւ մշակույթի, շրջակա միջավայրի պահպանության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Քննարկվել է նաեւ Հայաստանի ու Վրաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ընթացքը։
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել միջկառավարական հանձնաժողովին` արդյունավետ աշխատանքի համար, նշելով, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարիդրացիական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Վարչապետները հույս են հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը լրացուցիչ խթան կհանդիսանա այդ հարաբերությունների խորացման եւ ընդլայնման համար։

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը ջերմ ընդունելության համար եւ հրավիրել Վրաստան։ Նիկա Գիլաուրին նշել է.

«Շնորհակալություն եմ հայտնում աշխատանքային խմբերի անդամներին, որոնք երկար են աշխատել։ Մեր ժողովուրդները ավանդական եղբայրական հարաբերություններ ունեն։ Մենք ընդհանուր ծրագրեր ունենք։ Շատ բան ենք արել միասին եւ ապագայում էլ շատ անելիք ունենք։ Աշխատանքային խմբերն աշխատել են բոլոր ոլորտներում եւ եկել են համաձայնության, ես շատ ուրախ եմ, որ կառուցողական է անցել հանձնաժողովի ութերորդ նիստը եւ համոզված եմ` այդպես է լինելու նաեւ իններորդ նիստում»։
Նիստում երկու երկրների կառվարությունների ղեկավարները ստորագրել են միջկառավարական հանաձնաժողովի նիստի արդյունքերով ընդունված արձանագրությունը։

Որոշվել է միջկառավարական հանձնաժողովի հաջորդ` իններորդ նիստն անցկացնել Վրաստանում։ Այնուհետեւ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի համատեղ մամուլի ասուլիսը։ Այնուհետև Վրաստանի վարչապետին ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

շխատանքային օրվա ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակությանը տրվել է պաշտոնական ճաշ։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98