Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎԻՎԱՍԵԼ – ՄՏՍ – 50 ՄԼՆ ԴՐԱՄ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ «ՀԵՔԻԱԹ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ
26/01/2010 18:57
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ – ՄՏՍ – 50 ՄԼՆ ԴՐԱՄ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ «ՀԵՔԻԱԹ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, շուրջ 50 մլն դրամ ֆինանսական աջակցությամբ հիմնանորոգել է մանկապարտեզի շենքը և կառուցել ջեռուցման լոկալ համակարգ:

120 երեխա սպասարկելու հաշվարկով կառուցված «Հեքիաթ» մսուր-մանկապարտեզը խորհրդային տարիներին գործել է ամբողջ ներուժով:  Շահագործման 40 տարիների ընթացքում, սակայն, այն  երբևէ չի հիմնանորոգվել. լուծվել են միայն ընթացիկ խնդիրները, որոնք բավարար չէին կարող լինել շենքի մաշվածությունը նվազագույնի հասցնելու համար: Շենքային վատ պայմանների պատճառով ծնողներից շատերը ստիպված են եղել նախապատվություն տալ ավելի հեռվում գործող բարվոք մեկ այլ մանկապարտեզի: Այսօր այդ խնդիրն այլևս չկա: ՎիվաՍել-ՄՏՍ-ի շուրջ 50 մլն դրամ օժանդակության շնորհիվ հիմնանորոգված շենքն ունի նաև  ջեռուցման լոկալ համակարգ: Գույքի ապահովման պատասխանատվությոնը ստանձնել է Չարենցավանի քաղաքապետարանը:

«Այսօրինակ ծրագրերի մտահղացման առիթը կարող է տարբեր լինել, սակայն  նպատակը կոնկրետ է` երեխաների բարօրությունը: Երբ մենք հենց սկզբից ազդարարեցինք, որ բիզնեսին զուգահեռ հոգալու ենք հասարակության մասին, և դա օրինակ է լինելու մյուսների համար, ոմանք թերահավատորեն ընդունեցին: Այսօր, սակայն, կարող են համամիտ լինել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը չէր սխալվել  կանխատեսումների հարցում: Օրինակը վարակիչ էր, և նման նախաձեռնությունների թիվը մեծանում է գլորվող ձնագնդի նման: Մենք միայն ուրախ ենք և ողջունում ենք դա` հույս ունենալով ընդօրինակված տեսնել նաև հասարակության  խոցելի բոլոր խմբերի նկատմամբ  հոգ տանելու պատրաստակամությունը»,- ներկաների ուշադրությունը հրավիրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Չարենցավանում  բնակվում է մոտավորապես  30 հազար մարդ:  9 մանկապարտեզից ներկայում գործում է 5-ը: «Հեքիաթ»-ը կարող է սպասարկել 5 հազար բնակիչ ունեցող մեկ թաղամաս: Ակնկալվում է, սակայն, որ ծրագրի արդյունքում ամենալավ պայմաններն ունեցող մանկապարտեզը կարող է ծառայել նաև հարակից թաղամասի բնակիչներին:

Երեխաներին աջակցելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամության շնորհիվ, այս քաղաքում երկու տարի առաջ բարեկարգված բակային 3 խաղահրապարակներն այսօր պայմաններ են ապահովում աճող սերնդի առողջ ապագայի համար:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.81 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45