Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀՀ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԹՈՒՅԱԲ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
27/01/2010 18:15
Կիսվել

ՀՀ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԹՈՒՅԱԲ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատն ապրանքների ցուցահանդեսի կազմակերպման նպատակով կհամագործակցի թուրքական «Թույաբ» ընկերության հետ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը, այդ նպատակով պալատի նախագահ Մարտին Սարգսյանը փետրվարին կմեկնի Ստամբուլ:

«Թույաբ»-ը Թուրքիայում համարվում է խոշոր ընկերություն, որը մասնագիտացած է ապրանքների ցուցահանդեսների կազմակերպման գործում: Ա. Վարդանյանը նշեց, որ Հայաստանի շատ գործարարներ տեղական շուկայում մեծ հաջողությունների են հասել եւ այլ երկրների շուկաներ դուրս գալու կարիք ունեն: Այդ հարցում նրանց աջակցում է Առեւտրաարդյունաբերական պալատը, որը համագործակցում է աշխարհի մի շարք համանման կառույցների հետ, բազմաթիվ երկրներում ունի 20 ներկայացուցիչներ, որոնց 90 տոկոսը տեղի հայ գործարարներն են: Նրանք պալատին անհրաժեշտ տեղեկություններ են հաղորդում տեղի շուկայի, գործարարների վերաբերյալ:

ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատն ունի 3 հազար անդամ, որի շուրջ 70 տոկոսը փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ են: «Մենք հիմնականում մեր գործողությունները կենտրոնացնում ենք ավելի շատ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին աջակցելու ուղղությամբ: Այդ նպատակով մենք նախատեսում ենք Հայաստանի մարզերում կազմակերպել ապրանքների մի շարք ցուցահանդեսներ»,-ասաց Ա. Վարդանյանը: Նա նկատեց, որ մարզերում շատ գործարարներ տեղեկացվածության պակաս ունեն եւ չգիտեն, թե հարեւան մարզում գործարարներն ինչ են արտադրում: Մարզերի գործարարներին պալատն օգնում է միմյանց հետ համագործակցության եզրեր գտնելու հարցում: Ընթացիկ տարում նախատեսվում է ապրանքների ցուցահանդեսներ կազմակերպել Լոռիում, Արմավիրում, Շիրակում, Սյունիքում, Վայոց Ձորում:

Ա. Վարդանյանը նշեց, որ ակտիվ գործունեություն են իրականացնելու Հայաստանում այլ երկրների ապրանքների ցուցահանդես կազմակերպելու  ոււղությամբ: Ընթացիկ տարում հանրապետությունում կկազմակերպվի 2 հնդկական ապրանքների ցուցահանդես, նախատեսվում է նաեւ Լատվիայի ապրանքների ցուցադրություն: Ա. Վարդանյանի խոսքով, պայմանավորվածություն կա նաեւ Հայաստանի ապրանքները Ռիգայում ներկայացնելու հարցում: Տարվա ընթացքում հայկական ապրանքները կցուցադրվեն նաեւ Հալեպում: Ըստ Ա. Վարդանյանի` նախորդ անգամ Հալեպում կազմակերպված հայկական ապրանքների ցուցահանդեսը մեծ արձագանք ունեցավ, ներկայացվել էր սնունդ, խմիչք:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6