Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ
29/01/2010 21:26
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

2009 թվականը, լինելով դժվարին տարի աշխարհի գրեթե բոլոր երկրների բիզնեսների համար, բավականին հաջող տարի էր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը` ներկայացնելով Հայաստանի բորսայական շուկայի 2009 թվականի ամփոփ արդյունքները: Մելիքյանի խոսքերով` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի բորսայական շուկայում անկում չի նկատվել, նույնիսկ ֆոնդային բորսայի որոշ հարթակներում 2009 թվականին նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել է աճ, ինչպես նաև հաջողությամբ շրջանառության մեջ է դրվել նոր ֆինանսական գործիք՝ կորպորատիվ արժեթղթերով ռեպո-գործարքները, որոնց ծավալը ներդրման պահից ի վեր գերազանցել է 5 միլիարդ դրամը:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Գլխավոր տնօրենը, համեմատելով Հայաստանի կապիտալի շուկայի զարգացվածությունը Վրաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների գործունեության հետ, նշել է, որ Հայաստանն իր հարևան երկրների համեմատությամբ ունի մարդկային ռեսուրսների բավականին մեծ պոտենցյալ, սակայն որոշ հարցերում զիջում է իր հարևաններին: Մասնավորապես, Մելիքյանը նշել է, որ Վրաստանում առավել զարգացած են երկրորդային շուկայի ներկայացման և տեղեկատվության շրջանառության սկզբունքները:

Արմեն Մելիքյանն, անդրադառնալով ածանցյալ բորսայական գործիքների ներդրման անհրաժեշտությանը, նշել է, որ ներկայումս Հայաստանի բորսայական շուկայի մասնակիցների թիվը բավականին փոքր է, և այս պայմաններում ածանցյալ գործիքների ներդրումը նպատակահարման չէ, քանի որ դրանք հիմնականում կօգտագործվեն սպեկուլյատիվ նպատակներով:

Որպես Հայաստանում երկրորդային շուկայի զարգացմանը խոչընդոտող գործոն` Արմեն Մելիքյանը նշել է երկրորդային շուկայում հասարակության մասնակցության ցածր աստիճանը, տեղեկատվության անհասանելիությունը, և այս պարագայում կարևորել կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրումը, ինչը թույլ կտա ընկերություններին մուտք գործել երկրորդային շուկա:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6