01/02/2010 17:01
ՏՄՊՊՀ – «ԱՐՄՖԱՐՄ», «ՖԱՐՄ ԳՈՀԱՐ», «ԴԵՂԱԲԱԶԱ ԵՐԵՎԱՆ» ԵՎ «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆ 500 ՀԱԶԱՐԱԿԱՆ ԴՐԱՄՈՎ
ՀՀ ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովի այսօրվա նիստում «ԱրմՖարմ», «Ֆարմ Գոհար», «Դեղաբազա Երևան» և «Ալեքս Գրիգ» ընկերությունները տուգանվել են 500 000-ական դրամով` Հանձնաժողովի պահանջած տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար:
Առաջին երեքը դեղորայքի շուկայում գործող ընկերություններ են, որոնց կողմից տեղեկատվության չտրամադրումը կամ ուշացնելը խոչընդոտել է դեղերի շուկայում հակամրցակցային համաձայնության կասկածանքով հարուցված վարույթի աշխատանքներին: Նրանց տրամադրած տեղեկատվությունն այժմ ուսումնասիրության ընթացքում է և հակամրցակցային համաձայնությանը մասնակից լինելու հանգամանքը պարզվում է:
Վերջին ընկերությունը` չնայած լայն սպառման շուկաներում գործող ընկերություններին նախաամանորյա շրջանում տրված հանձնարարությանը, որ գների ցանկացած բարձրացման դեպքում երկօրյա ժամկետում Հանձնաժողովին հիմնավորումներ ներկայացնեն, սահմանված ժամկետում տեղեկատվություն չի ներկայացրել: Ավելի ուշ Հանձնաժողովի անցկացրած մոնիտորինգն է պարզել, որ նորզելանդական կարագի գինը բարձրացել է: Անհրաժեշտ հիմնավորումները ներկայացված են:
Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ դեղորայքի շուկայում գողծող «Ֆետիդա Ֆարմ» ընկերությունում ստուգումներ են նշանակվել` հակամրցակցային համաձայնության կայացման կասկածանքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում ներկայացված տեղեկատվության հավաստիությունը պարզելու նպատակով:
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
Արծաթ
781.52
+13.6
16:26 07/09/26
15:16 07/09/26
14:13 07/09/26
