25/08/2008 15:25
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԲ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ
Օգոստոսի 25-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հանդիպեց Համաշխարհային բանկի գնումների գնահատման առաքելության ղեկավար Նուշադ Խանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի պետական գնումների համակարգի բարելավմանն առնչվող մի շարք հարցեր:
Նախարարը նշեց, որ պետական գնումների համակարգը բարելավելու նպատակով իրականացվել են մի շարք միջոցառումներ. ՀՀ կառավարության հավանությանն է ներկայացվել “Գնումների համակարգի բարեփոխումների ռազմավարության” նախագիծը, ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել է գնումների ենթաօրենսդրական ակտերի նոր փաթեթը: Միաժամանակ այս ոլորտն, ըստ նախարարի, դեռեւս կատարելագործվելու եւ բարելավվելու խնդիր ունի, եւ միջազգային կառույցների` մասնավորապես Համաշխարհային բանկի աջակցությունը չափազանց կարեւոր է:
ՀԲ-ի ներկայացուցիչը նշեց, որ պատրաստվում են ուսումնասիրել Հայաստանի պետական գնումների ոլորտում իրականացվող բարեփոխումները, որից հետո կկատարվի երկրի պետգնումների ընթացակարգի գնահատում, ինչը կներկայացվի հայկական կողմին: Նուշադ Խանը նաեւ նշեց, որ վերջին` 2004թ իրականացված գնահատումից հետո շատ փոփոխություններ են տեղի ունեցել եւ համակարգը նոր գնահատման կարիք ունի:
Հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկեցին ոլորտին առնչվող այլ հարցեր եւս:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
Արծաթ
763.96
-15.32
11:00 15/08/26
10:32 15/08/26
17:17 14/08/26