Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
2009Թ.-ԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 824,7 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԾԱԽՍԵՐ
02/02/2010 15:18
Կիսվել

2009Թ.-ԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 824,7 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԾԱԽՍԵՐ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2009 թվականի պետական բյուջեի կատարման ամփոփ տվյալներ, որոնց համաձայն 2009 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 824.7 մլրդ դրամի ծախսեր` կազմելով ճշտված ծրագրի 92%-ը: Մասնավորապես` 709.5 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 115.2 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Բյուջեի ծախսերից 17.9 մլրդ դրամը կատարվել է պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2008 թվականի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 8.5%-ով կամ 64.8 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման, աշխատավարձի և նպաստների ծախսերի աճով, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 709.5 մլրդ դրամ` 94.7%-ով կատարելով տարեկան ծրագիրը և 10.5%-ով կամ 67.2 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ընթացիկ ծախսերից 70.8 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 5.3 մլրդ դրամը` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են տարեկան ծրագրի համապատասխանաբար 97.7%-ը և 93.2%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն ավելացել են համապատասխանաբար 19.5% ով և 6.9%-ով:

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է շուրջ 152.7 մլրդ դրամ` 13.5% ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը և ապահովելով տարեկան ծրագրի 90.8% կատարողական: 2009 թվականին շուրջ 16.2 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով տարեկան ծրագրի 96.8%-ը: Մասնավորապես` նշված գումարից 8.8 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 7.4 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 46.4%-ով կամ 5.1 մլրդ դրամով, որը մեծ մասամբ պայմանավորված է արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:

Հաշվետու տարում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 19 մլրդ դրամ սուբսիդիաներ` կազմելով տարեկան ծրագրի 92.2%-ը և 13.7%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: Բյուջեից տրամադրված դրամաշնորհները կազմել են 79.7 մլրդ դրամ, որից 71.2 և 7.5 մլրդ դրամը համապատասխանաբար պետական հատվածի այլ մակարդակներին տրամադրված ընթացիկ և կապիտալ դրամաշնորհներն են, 946.5 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին տրամադրված ընթացիկ դրամաշնորհները: Մասնավորապես` 100%-ով կատարվել է համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաների ֆինանսավորումը` կազմելով 27.5 մլրդ դրամ: Դրամաշնորհների տարեկան ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 87.2%-ով, իսկ նախորդ տարվա համեմատ նշված ծախսերը նվազել են 3.2%-ով:

ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 33.9%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 240.2 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 98.5%-ը: Մասնավորապես` 175.9 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները (98.8%), 64.3 մլրդ դրամ` նպաստները (97.7%): 2008 թվականի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն աճել են 14.6% ով, իսկ նպաստները` 18.1%-ով:

2009 թվականին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 115.2 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 78.2%-ը: Մասնավորապես` 125.9 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը և շուրջ 10.7 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը: 2008 թվականի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են 10.5%-ով կամ 14.8 մլրդ դրամով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը` 53.6%-ով կամ 12.3 մլրդ դրամով:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6