ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐ ՓԵՏՐՎԱՐԻ 1-5
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ փետրվարի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 54,741,745 ԱՄՆ դոլար` 375.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 56,179,602 ԱՄՆ դոլար` 377.5 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 378.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: