
2009Թ.-ԻՆ ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՔՎԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ 7648 ԳՈՐԾԱՐՔ
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է 2009 թվականի չորրորդ եռամսյակում և հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում հանրապետությունում բազմաբնակարան շենքերի բնակարանների օտարման գործարքներից ծագող սեփականության իրավունքի գրանցումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որի համաձայն 2009 թվականի միայն չորրորդ եռամսյակում հանրապետությունում կնքվել է բնակարանների առքուվաճառքի 3549 գործարք, որից 2409-ը բաժին է ընկնում Երևան քաղաքին:
2009 թվականի 12 ամիսների ընթացքում հանրապետությունում կնքվել է բնակարանների առքուվաճառքի 11 257 գործարք, ընդ որում այս գործարքների թիվը միայն Երևան քաղաքում կազմել է 7648 միավոր: