08/02/2010 18:44
ՏՄՊՊՀ – ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՐԳԵՅ ԿԱՊԻՆՈՍԻՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին և գրասենյակի տնտեսական հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Տիգրան Սուքիասյանին:
Հանդիպանը քննարկվել են Հանձնաժողովի և կազմակերպության համագործակցության ընթացքը, աջակցության կարիք ունեցող նոր ուղղությունները և այլն: Առաջիկայում Հանձնաժողովի և ԵԱՀԿ-ի համագործակցության հուշագիր կստորագրվի:
Մրցակցային իրավիճակի բարելավման համար որպես կարևորագույն միջոց կողմերը նշեցին շուկաներում կենտրոնացվածության մակարդակի իջեցումը և փոքր ու միջին բիզնեսի զարգացումը, որի համար, ըստ Հանձնաժողովի նախագահի, խոչընդոտ է հանդիսանում «երկար» փողերի բացակայությունը, բիզնես սկսեու համար վարկերի ոչ մատչելիությունը:
Հանձնաժողովը մտադիր է մարզերում տիրող մրցակցային իրավիճակը գնահատելու, առավել բարելավելու, արդյունավետորեն հսկելու միջոցառումներ իրականացնելու նպատակով մարզային այցելությունների շարք սկսել, որին աջակցելու պատրաստակամություն հայտնեց նաև ԵԱՀԿ դեսպանը:
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
Արծաթ
781.52
+13.6
16:26 07/09/26
15:16 07/09/26
14:13 07/09/26
