ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է առևտրային բանկերի կողմից իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների անկում:
Այսպես, 2009 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում առևտրային բանկերի կողմից իրավաբանական անձանց տրամադրված ՀՀ դրամով և մինչև մեկ տարի մարման ժամկետով վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 14,8%, իսկ ՀՀ դրամով և մեկ տարուց ավելի մարման ժամկետով վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 15.0%: Նշենք նաև, որ հաշվետու ամսվա ընթացքում իրավաբանական անձանց տրամադրված ԱՄՆ դոլարով և մեկ տարուց ավելի մարման ժամկետով վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 14.3%:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա դեկտեմբերին առևտրային բանկերի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված ՀՀ դրամով և մինչև մեկ տարի մարման ժամկետով վարկերի միջին տոկոսադրույքը մեկ ամսվա ընթացքում աճել է 0,1 տոկոսային կետով և կազմել է 21,5%, իսկ ՀՀ դրամով և մեկ տարուց ավելի մարման ժամկետով վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 18,2%: