ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՒԺԻ ՄԵՋ ԵՆ 28 ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
2010 թվականի հունվար ամսին ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 3 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում օրենքով սահմանված կարգի համաձայն գանձվել է 1 մլն 50 000 դրամ պետական տուրք, որից 1մլն դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 50.000 դրամը` անհատ աուդիտորներից:
Հայաստանի Հանրապետության տարածքում ս.թ. փետրվարի 1-ի դրությամբ լիցենզավորված են 28 աուդիտորական կազմակերպություն և 9 անհատ աուդիտոր: