ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ «ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ
Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանում է հանրային հատվածի կազմակերպությունների ներքին աուդիտի համակարգը, սկզբունքները, բնույթը, շրջանակը եւ ներքին աուդիտ իրականացնողների հիմնական իրավունքներն ու պարտականությունները։ Ներքին աուդիտը անկախ, օբյեկտիվ հավաստիացման եւ խորհրդատվական գործառույթ է, որն ուղղված է կազմակերպության գործունեության արդյունքի մեծացմանը եւ բարելավմանը։