ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ – ՄԱՐՏԻ 4-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԺՈՂՈՎ
«Անելիք բանկ»-ից տեղեկացնում են, որ 2010թ. մարտի 4-ին Երևանի ժամանակով ժամը 13:00-ին կկայանա Անելիք բանկ ՓԲԸ Բաժնետերերի Արտահերթ ժողով հեռախոսակապի միջոցով` հետևյալ օրակարգով.
1. Անելիք բանկ ՓԲԸ Խորհրդի 7-րդ անդամի ընտրության հարցի քննարկում:
2. Բանկի Խորհրդի անդամների աշխատավարձի հարցի քննարկում:
3. Այլ հարցեր:
Արտահերթ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմված է 04.02.2010թ. դրությամբ: Մասնակիցների գրանցումը սկսվելու է ս/թ մարտի 3-ին, ժամը 12:00-ից: Բանկի Բաժնետերերի Արտահերթ ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին մասնակիցները կարող են ծանոթանալ Գլխամասային բանկում` սկսած ս/թ մարտի 1-ից: