ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱԳԼՃԿ-ՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
"Ստանդարտացման մասին" ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, կառավարությունը հաստատել է ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման եւ շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը: Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով նաեւ ավտոգազալիցքավորման ճնշակայաններիաշխատողների եւ սպառողների համար անվտանգ պայմանների ապահովման անհրաժեշտությունը: Սահմանվել է, որ որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգիպահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է "Համապատասխանության գնահատման մասին" ՀՀ օրենքի դրույթներինհամապատասխան: Սահմանվել է նաեւ, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո: Որոշման համաձայն, մինչեւ տեխնիկականկանոնակարգի ուժի մեջ մտնելու պահը գործող ԱԳԼՃԿ-ներ շահագործող անձինք պարտավոր են 12 ամսվա ընթացքում դրանց կառուցման եւ շահագործման պահանջներըհամապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, բացառությամբ 19-րդ կետով սահմանված պահանջի (ավտոգազավառելիքի կարգավորվողլիցքավորման համար նախատեսված լիցքավորման բաշխիչ աշտարակի առկայություն), որին համապատասխանեցումը պետք է կատարվի տեխնիկական կանոնակարգն ուժի մեջմտնելու պահից: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` ապահովել համապատասխան քաղաքաշինական ստանդարտների մշակումն ու ընդունումը: