ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐ ՓԵՏՐՎԱՐԻ 8-12
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ փետրվարի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 91,627,665 ԱՄՆ դոլար` 379.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 76,580,083 ԱՄՆ դոլար` 380.26 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 300,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 381.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: