Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
28/08/2008 18:55
Կիսվել

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ սկսում է «Հայաստանի Հանրապետության մաքսային գործ» և «Հայաստանի Հանրապետության հարկային համակարգ» ուսումնական ծրագրերը, որոնց մասնակցելու համար կարող են դիմել միայն պետական և պետական հավատարմագիր ունեցող ԲՈՒՀ-երի շրջանավարտները:
"Հայաստանի Հանրապետության մաքսային գործ" ուսումնական ծրագիրը սկսվում է ս/թ սեպտեմբերի 8-ին, իսկ «Հայաստանի Հանրապետության հարկային համակարգ» ուսումնական ծրագիրը` ս/թ սեպտեմբերի 15-ին:
Յուրաքանչյուր ուսումնական ծրագրի տևողությունը մեկուկես ամիս է: Ուսման արժեքը 30 000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն):
Ուսումնական ծրագրերին մասնակցել ցանկացողները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ընդունող հանձնաժողով» (ֆինանսական ֆակուլտետի մասնաշենք) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1. Դիպլոմի բնօրինակը, միջուկը և դրանց պատճենները (2 օրինակ),
2. Երկու լուսանկար (3×4 չափսի),
3. Ինքնակենսագրություն (2 օրինակ),
4. Դիմում (լրացվում է տեղում),
5. Անձնագրի պատճեն:
"Հայաստանի Հանրապետության մաքսային գործ" ուսումնական ծրագրին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են մինչև  սեպտեմբերի 3-ը ներառյալ, իսկ "Հայաստանի Հանրապետության հարկային համակարգ" ուսումնական ծրագրին մասնակցելու համար` մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ`  բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 1000-ից 1700-ը:
Պայմաններին մանրամասն ծանոթանալու համար կարող եք զանգահարել 52-57-58, 58-93-97 հեռախոսահամարներով կամ այցելել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ընդունող հանձնաժողով» (ֆինանսական ֆակուլտետի մասնաշենք):
Պետական Եկամուտների կոմիտեի դասընթացները նպատակաուղղված են համակարգը մրցութային կարգով գրագետ և բանիմաց կադրերով համալրելուն:
 
www.customs.am
AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83