Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿԵՂԾ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
15/02/2010 16:22
Կիսվել

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿԵՂԾ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 59/1 հասցեում հայտնաբերել են կեղծ կոնյակի արտադրամաս:

Հետաքննությամբ պարզվել է, որ 1950 թ. ծնված Սամվել Հ.-ն 2005 թվականից հիշյալ հասցեում վարձակալել է տարածք և զբաղվում է կեղծ կոնյակի արտադրությամբ:
Նրա գործընկեր, 1959 թ. ծնված Մանուկ Ս.-ն, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ: Ավտոմեքենայի թափքում հայտնաբերվել է 5 շիշ կոնյակ, իսկ վերը նշված արտադրամասում` կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված «Նաիրի» տեսակի 108 շիշ կոնյակ, կոնյակի 120 դատարկ շիշ, դրանց համար նախատեսված խցաններ, պիտակներ և 1500 հատ ակցիզային կեղծ դրոշմանիշ:

Արտադրամասում հայտնաբերվել է նաև 6 տակառ, որոնց մեջ կար կոնյակի նմանվող հեղուկ: Սամվել Հ.-ն իր բնակարանից ներկայացրել է նաև «Նաիրի», «Մակար» և «Ցար Տիգրան» տեսակի 11 շիշ կոնյակ:

Նա հայտարարել է, որ այդ գործունեությամբ զբաղվում է 2005 թվականից և տարբեր քաղաքացիների ու գործող օբյեկտների վաճառել է իր կողմից պատրաստված շուրջ 10.000 լ կեղծ կոնյակ:

Պարզվել է նաև, որ ակցիզային կեղծ դրոշմանիշերը, ինչպես կեղծ պիտակները, խցանները, հոլոգրաֆիկ նշանները Սամվել Հ.-ն ձեռք է բերել 1960 թ. ծնված Խաչատուր Մ.-ից, որին 2009 թ. դեկտեմբերին տվել է 170.000 դրամ, իսկ իրեն, որպես շահույթ, նույն ժամանակահատվածում մնացել է շուրջ 3.000 ԱՄՆ դոլար: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են պետեկամուտների քննչական վարչություն` հետագա ընթացքը լուծելու համար:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6