Հանքարդյունաբերություն

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ – 2009-ԻՆ ԱՐՏԱԴՐՎԵԼ Է 30 362 ՏՐՈՅԱԿԱՆ ՈՒՆՑԻԱ ՈՍԿԻ
16/02/2010 17:43
Կիսվել

ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ – 2009-ԻՆ ԱՐՏԱԴՐՎԵԼ Է 30 362 ՏՐՈՅԱԿԱՆ ՈՒՆՑԻԱ ՈՍԿԻ

2009թ. ԳՊՄ Գոլդ ընկերության կողմից արդյունահանվել է 476 200 հանքաքար և այդ տարվա ընթացում արտադրվել է  944 369 գրամ ոսկի, ինչը կազմում է 30 362 տրոյական ունցիա: Ներկայումս Ընկերությունը ամսական արդյունահանում և վերամշակում է միջինը 40 000 տոննա հանքաքար, որը կազմում է 30-40 000 տրոյան ունցիա:

Ներդրումային ծրագրերի իրականացումը ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությանը (որը մտնում է ԳեոՊրոՄայնինգ Ընկերությունների խմբի մեջ) հնարավորություն կտա մոտակա մի քանի տարիների ընթացքում ամսական երեք անգամ ավելացնել հանքաքարի արդյունահանման և վերամշակման ծավալները` ներկայից 45 000 տոննայից հասցնելով մինչև 150 000 տոննայի:

Ներկայումս ԳեոՊրոՄայնինգ-ը նախագծային ինստիտուտների հետ բանակցություններ է վարում ներկայիս գործարանի կառուցման և վերակառուցման հարցի վերաբերյալ: Գործարանում կներդրվեն հանքաքարի հարստացման աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաները: Ընկերությունը պատրաստվում է Ընթացիկ տարում փոփոխել Սոթքի հանքավայրի ստրատեգիական կառուցվածքը: Նախատեսվում է հանքավայրի վերակառուցում, որը կներառի ստորգետնյա աշխատանքները: Չնայած այն հանգամանքին, որ Սոթքի հանքավայրը հարուստ հանքավայր է, այն բավականին բարդ կառուցվածք ունի` մակաբացման գործակիցը շատ բարձր է, հանքաքարը ամուր և պահանջվում է վերամշակման բազմաստիճան համակարգ, ինչը պահանջում է զգալի կապիտալ ներդրումներ, ինչպես նաև տեխնոլոգիական և կառուցվածքային փոփոխություններ: Անհրաժեշտ է ներդնել համակցված տեխնոլոգիաներ, որոնց օգնությամբ ընկերությունը կապահովի արդյունավետ արդյունահանման ցուցանիշներ: Մոտակա ժամանակներում կավարտվի համակցված տեխնոլոգիաների ընտրության փուլը և կսկսվեն նախագծային աշխատանքները, որոնց համար անհրաժեշտ կլինի ֆինանսական միջոցներ ներգրավել: 2010թ բյուջետային պլանով նախատեսվում է արդյունահանել 575 850 տոննա հանքաքար և արտադրել 1տոննա 190 կգ ոսկի (38 234 ուցիա)

Հիշեցնենք, որ Ռուսական ԳեոՊրոՄայնինգ Գրուպ ընկերությունը Sterlite Gold Ltd. 100% արժեթղթերը ձեռք բերեց Vedanta Resources միջազգաին ընկերությունից 2007թ Սեպտեմբերին: Sterlite Gold Ltd-ն „Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության” (ԱՈԱՁ) միակ սեփականատերն էր:

Ներկայումս ԱՈԱՁ-ն վերանվանվել է ԳեոՊրոմայնինգ Գոլդ-ի: ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խումբը  միջազգային մասնավոր ընկերություն է` մետաղների դիվերսիֆիկացված բազայով, որը հիմնադրվել է 2001 թվականին: Ընկերությունը մասնագիտանում է մետաղական հանքաքարի արդյունահանման և հարստացման (պղինձ, մոլիբդեն, սյուրմա, ոսկի, արծաթ) աշխատանքներում: Ընկերությունների խումբը մետաղների արդյունահանումն իրականացնում է Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի տարածքներում: Հայաստանում ընկերության հիմնական ակտիվներն են` Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատի վերամշակման ֆաբրիկան և Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6