Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ «ԳԼԱՁՈՐ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
16/02/2010 18:28
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ «ԳԼԱՁՈՐ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ առաջատար օպերատորը շարունակում է հետևողական  լինել  փորձի փոխանակման միջոցով արդյունավետ կառավարման գաղտնիքները երիտասարդներին ներկայացնելու հարցում: Ուսանողության հետ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի  հերթական հանդիպումը կայացել է «Գլաձոր» կառավարման համալսարանում:

Միջնադարյան կրթագիտական նշանավոր համալսարանի ավանդույթների վրա ձևավորված «Գլաձորը» ձգտում է արժանի փոխարինողը լինել պատմական Գլաձորի համալսարանի սկզբունքներին` բազմակողմանի զարգացած կադրերի պատրաստման հարցում: Գործնական հարթության վրա ձեռքբերումներ արձանագրած ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձն այդ առումով կարևոր է նաև այս բուհի համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի սահմանափակվում ստանձնած պարտավորությունների շրջանակներում հասարակությանը ծառայություն մատուցելով: Տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում կրթությանն աջակցությունը:

«Եթե ձեզ հաջողվի ճիշտ վերլուծել տնտեսության մեջ գործունեություն ծավալող ընկերությունների հաջողության գաղտնիքը, ապա կարող եք վստահ լինել, որ բուհում ստացած տեսական գիտելիքը գործնականում կարող եք կիրառել հեշտությամբ: Գլաձորի համալսարանի տաղանդավոր շրջանավարտ Մոմիկի ստեղծած և դարերի մարտահրավերները հաղթահարած կոթողները Ձեզ համար պետք է օրինակ լինեն ապագայի մնայուն արժեքներ կերտելու հարցում: Իսկ մենք միշտ ձեր կողքին կլինենք` պատրաստ օգնելու ձեր գործի վարպետներ դառնալու հարցում»,- ուսանողներին վստահեցրեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Քննարկման մասնակիցները հստակ պատկերացում կազմեցին կառավարման կարևոր հմտությունների` ժամանակի ճիշտ տնօրինման, թիմային աշխատանքի կազմակերպման և արդյունքների վերլուծության մասին:
Դասախոսության վերջում «Գլաձոր» համալսարանի կողմից ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը պարգևատրվեց համալսարանի «Ոսկե հուշամեդալով»` հայրենանվեր գործունեության համար:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.81 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26