Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՄՀ-Ն ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ի 2% ԻՐԱԿԱՆ ԱՃ
18/02/2010 11:02
Կիսվել

ԱՄՀ-Ն ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ի 2% ԻՐԱԿԱՆ ԱՃ

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով 2010 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 2 տոկոս: ԱՄՀ երեւանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսի խոսքերով`  ծանր, մարտահրավերներով լի 2009 թվականից հետո տնտեսական արդյունքի ցուցանիշը կարծես կայունացել է, եւ 2010 թվականին Հայաստանի համար ակնկալվում է ՀՆԱ-ի վերականգնում,  մասնավորապես այս տարի կանխատեսվում է չափավոր աճ հանքաարդյունաբերության, գյուղատնտեսության եւ ծառայությունների ոլորտներում:

Նշենք, որ հիմնադրամի առաքելությունը համաձայնություն է ձեռք բերում Հայաստանի հետ պահուստային ծրագրի երրորդ ամփոփիչ ստուգման արդյունքների վերաբերյալ: Աշխատակազմի մակարդակով ձեռք բերված համաձայնությունը ենթակա է հաստատման ԱՄՀ-ի ղեկավարության եւ Գործադիր խորհրդի կողմից: Ստուգման արդյունքները նախատեսվում է Գործադիր խորհրդի նիստում քննարկել մարտի վերջին: Սա հանարավորություն կտա Հայաստանին ստանալ 74 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄՀ գնահատմամբ`  Հայաստանում գնաճը բարձրացել է, որը կապված է արտաքնածին գործոնների հետ, դրանք իրենց հերթին պայմանավորված են միջազգային միջավայրով, ինչպես նաեւ 2009 թվականի սկզբներին փոխարժեքի արժեզրկման հետեւանքների փոխանցմամբ: ԱՄՀ-ն ակնկալում է` 2010թ-ի առաջին եռամսյակի գնաճի բարձր ցուցանիշը կսկսի նվազել:

Պետական ֆինանսաների վիճակը, ԱՄՀ գնահատմամբ, բարելավվում է, եւ չնայած վճարային հաշվեկշռի առկա խնդիրներին, պահուստների ընդունելի մակարդակը պահպանվում է: Հայստանի ֆինանսական հատվածը կայուն է. իսկ վերջին տարվա ընթացքում այն ապացուցել է ցնցումներին դիմագրավելու կարողությունը, և պահուստային ծրագրի շրջանականերում շարունակում են արձանագրվել կատարողականի լավ ցուցանիշներ:

Մ.Լյուիսի տեղեկացմամբ, Հայաստանի  իշխանությունները մտադիր են 2010 թվականի ընթացքում որդեգրել վերականգնմանն օժանդակող տնտեսական քաղաքականություն, արդյունքում` դրամավարկային քաղաքականությունն աստիճանաբար վերադառնալու է չեզոք դիրքի` հնարավորություն տալով վարկավորման աճին:

Տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիք Հայաստանում չի լինի:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2