Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՄԵՂՄԱՆՈՒՄ Է
18/02/2010 17:01
Կիսվել

ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՄԵՂՄԱՆՈՒՄ Է

Գրանթ Թորնթոն Ինթենեշնլի կողմից հրապարակվող Միջազգային գործարար զեկույցից ավելի ակնհայտ է դառնում, որ համաշխարհային ճգնաժամը մեղմանում է, եւ  այն ցույց է տալիս, որ ողջ աշխարհի մասնավոր ընկերությունների մոտ մեծանում է վստահությունը, որ 2010 թ. նրանց ֆինանսավորումը ավելի մեծ է լինելու: Գործարարների 35%-ը ասել են, որ իրենց կարծիքով` 2010 թ. իրենց ֆինանսավորումը «ավելի» կամ «շատ ավելի» մեծ կլինի ի համեմատություն 12 ամիս առաջ նման համոզմունք հայտնած գործարարների 14%-ին:

Գործարարներին հարցրել են նաեւ, թե ըստ իրենց որքանով են իրենց վարկատուները աջակցող: 69%-ը գտնում են, որ իրենց վարկատուները «աջակցող» կամ «շատ աջակցող» են իրենց գործին. այս ցուցիչն անփոփոխ է 2009 թ.-ից ի վեր: Այնուամենայնիվ, հսկայական գլոբալ տարբերություններ են գրանցվում, երբ վարկատուների աջակցությունը համեմատվում է ֆինանսավորման հետ: Դա բացատրվում է նրանով, որ գործարար հաջողությունները 2010թ. նման կլինեն համաշխարհային խաղարկության` կախված նրանից, թե որտեղ է հիմնված ընկերությունը (սանդղակ 1):
 
Սանդղակը մեծապես տարբերվում է` կախված նրանից, թե որտեղ է գտնվում ընկերությունը:

Երկրների մեծ մասը դեռ գտնվում է ստորին ձախ անկյունում` ֆինանսավորման ամենացածր սպասումներով և համոզմամբ, որ իրենց վարկատուներն աջակցությամբ ամենապասիվն են աշխարհում: Ֆրանսիան, Հունաստանը, Իռլանդիան, Ռուսաստանը և Թայլանդը այս տարի գտնվում են հարցված  36 ամենահոռետես երկրների շարքում: Միգուցե ավելի զարմանալի է Չինաստանի ներկայությունը այս ցուցակում, որտեղ գործարարները, չնայած 2010թ. Միջազգային գործարար զեկույցի լավատեսության/ հոռետեսության չափիչի վրա 12-րդ ամենալավատեսը լինելուն, հետ են ընկնում համաշխարհային միջին ցուցիչից` 2010թ. ֆինանսավորման իրենց սպասելիքներով:

Սանդղակի վերին աջ մասում այն երկրներն են (Չիլին, Հնդկսատանը և Ֆիլիպինները), որտեղ գործարարները գտնում են, որ ֆինանսական միջոցներն ավելի հասանելի են, քան համաշխարհային միջին ցուցիչում, և որոնք գտնում են, որ ստանում են միջինից բարձր մակարդակի աջակցություն իրենց վարկատուներից, բայց խոշոր երկրների մի մասը եւս տեղափոխվել է սանդղակի այս մասը 2009թ.-ից հետո (ԱՄՆ, Նոր Զելանդիա, Հոնկոնգ և Սինգապուր):

Սանդղակի վերին ձախ մասում տեղ գտած Ճապոնիան, Լեհաստանը, Մալազիան և Իսպանիան գտնում են, որ ֆինանսական աջակցություն ստանալու իրենց հնարավորությունները քիչ են` չնայած աջակցող վարկատուներ ունենալուն, և պատահական չէ, որ Միջազգային արժութային հիմնադրամի կողմից հրապարակված պաշտոնական ՀՆԱ-ի աճի կանխատեսումները բոլոր այս պետությունների համար համաշխարհային միջին համարվող 3%-ից ցածր են:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6