ՏՄՊՊՀ – ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԶԵԲ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգին և բանկի գլխավոր տնտեսագետ Հելենա Շվեյգերին:
Հ. Շվեյգերը «Անցումային շրջանը և ԱՊՀ երկրների ու Մոնղոլիայի ցուցանիշները 2009թ.» զեկույցի հեղինակն է և այս օրերին Հայաստանում իր ուսումնասիրություններն է անցկացնում 2010 թվականի զեկույցը պատրաստելու համար:
Հանձնաժողովի նախագահը ՎԶԵԲ ներկայացուցիչների խնդրանքով ներկայացրեց Հանձնաժողովի գարծառույթներն ու մրցակցային օրենսդրությունը Հայաստանում, Հանձնաժողովի առջև ծառացած խնդիրները:
Կողմերը համաձայնություն ձեռք բերեցին հետագա համագործակցության վերաբերյալ: