ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐ – ՓԵՏՐՎԱՐԻ 15-19
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ փետրվարի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 50 780 009 ԱՄՆ դոլար` 380.61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 72 165 683 ԱՄՆ դոլար` 381.72 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1 180 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 381.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: