Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ» ԾՐԱԳՐԻՑ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏՎԵԼ ՄԻ ՔԱՆԻ ՇԱԲԱԹԻՑ
19/02/2010 19:23
Կիսվել

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ» ԾՐԱԳՐԻՑ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏՎԵԼ ՄԻ ՔԱՆԻ ՇԱԲԱԹԻՑ

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բանակարան» պետական նպատակային ծրագրից շահառուները կարող են օգտվել մի քանի շաբաթից: Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանն այսօր տեղեկացրեց, որ Հայաստանում գործող 22 բանկերը ողջունում են ծրագրի իրականացումը, եւ վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում արդեն 10 բանկ պատրաստակամություն է հայտնել ստորագրելու համապատասխան պայմանագրերը «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպության` ՈՒԿՎ-ի հետ:

Նորաստեղծ ընտանիքների եկամուտները ծրագրից օգտվելու համար բավարար լինելու հարցին ի պատասխան Հայաստանի բանկերի միության նախագահն ասաց, որ միգուցե որոշակի խավի համար այն բավարար չէ, բայց ծրագիրն այժմ նախնական փուլում է եւ հնարավոր է` առաջիկայում եկամուտների ավելի ցածր չափանիշներ սահմանվեն:
ՈՒԿՎ-ի տնօրեն Մհեր Եդիգարյանի խոսքով, իրենց ընկերության դերը վարկատուներին էժան միջոցների տրամադրումն է, համագործակցող ֆինանսական հաստատությունները ծրագրի շահառուներին տրամադրելու են սահմանված չափանիշներին համապատասխան հիփոթեքային վարկեր եւ ներկայացնելու են դրանք ՈՒՎԿ-ին` վերաֆինանսավորելու նպատակով: Ներկայացված վարկերի գումարի չափով ընկերությունը ցածր տոկոսով վարկեր է տրամադրելու իր հետ համագործակցող ֆինանսական հաստատություններին: Վերաֆինանսավորման ներկայացված վարկերի տվյալների հիման վրա ՀՀ կառավարությունը ծրագրի շահառուներին հասանելիք սուբսիդավորման գումարները 12-ամսյա կտրվածքով փոխանցելու է ընկերության հետ համագործակցող ֆինանսական հաստատություններին, իսկ վերջիններս յուրաքանչյուր ամիս սուբսիդավորման գումարներն ուղղելու են շահառուների տոկոսների մարմանը:           

Հիշեցնենք, որ ծրագրի շահառու կարող են լինել այն երիտասարդ ընտանքիները, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, միաժամանակ ընտանիքի անդամներից ոչ մեկի տարիքը չի գերազանցում 35-ը: Ընտանիքի համախառն եկամուտը պետք է կազմի 300-400 հազար դրամ: Շահառու կարող է համարվել նաեւ միայնակ ծնողը, որի տարիքը չի գերազանցում 30-ը: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման համար նախատեսվում է 3 մլրդ դրամ, բացի դրանից ՀՀ կառավարության կողմից կկատարվի համաֆինանսավորում: Ռեսուրսները տրամադրվելու են հիպոթեկային վարկավորման միջոցով, սակայն պետությունը կիրականացնի այդ վարկերի սուբսիդավորում, որը հնարավորություն կտա այն դարձնել առավել մատչելի: Վարկերը տրամադրվելու են տարեկան 8.5-9 տոկոսով առնվազն 10 տարի ժամանակահատվածի համար:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6