Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՊԵԿ – ՀԴՄ-ՆԵՐԻ 63.2%-Ի ՄՈՏ ՍՏԱՑՎԵԼ Է ԶՐՈՅԱԿԱՆ ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԱՍՈՒՅԹ
20/02/2010 16:22
Կիսվել

ՊԵԿ – ՀԴՄ-ՆԵՐԻ 63.2%-Ի ՄՈՏ ՍՏԱՑՎԵԼ Է ԶՐՈՅԱԿԱՆ ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԱՍՈՒՅԹ

2009թ. առաջին կիսամյակի ընթացքում «Վաղարշ և Որդիներ» առևտրի կազմակերպման վայրում տեղադրված նոր ցանցային ՀԴՄ-ներից ստացված ֆիսկալային հասութների վերաբերյալ տեղեկությունների ամփոփումից պարզվել է, որ տեղադրված 751 ՀԴՄ-ներից 63.2%-ի մոտ կամ 472 ՀԴՄ-ով ստացվել է զրոյական ֆիսկալային հասույթ:

2009թ. երկրորդ կիսամյակում ՊԵԿ-ի իրականացրած ՀԴՄ–ների կիրառման շահագործման կանոնների 231 ստուգումների ընթացքում 212 հարկ վճարողների մոտ արձանագրվել են ՀԴՄ–ների կիրառման շահագործման կանոնների խախտումներ և  «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի  և արժութային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների 10 խախտում: Կոմիտեի իրականացրած հսկողական գործողությունների և վարչարարության արդյունքում 2009թ. երկրորդ կիսամյակում «Վաղարշ և Որդիներ» առևտրի կազմակերպման վայրում գործող հարկ վճարողների ֆիսկալային հասույթները կազմել են շուրջ 505.1մլն. դրամ` առաջին կիսամյակում արձանագրված 31.3մլն. դրամի դիմաց: Իսկ զրոյական ֆիսկալային հասույթներ ներկայացնողների թիվը նվազել է մինչև 127:

Վճարված հարկերի ամփոփումից պարզվել է, որ «Վաղարշ և Որդիներ» առևտրի կազմակերպման վայրում գործունեություն իրականացնողների` 2009թ. ամսական միջին մուտքերը կազմել են  12.9մլն դրամ, կամ մեկ ՀԴՄ-ի համար` միջինը 17.3 հազար դրամ` մեկ ամսվա համար:

2010թ. հունվարի 1-ից գործող հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում առևտրի իրականացման վայրերում գործունեութուն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները դադարել են համարվել հաստատագրված հարկ վճարողներ և տեղափոխվել են ընդհանուր հարկման դաշտ: Արդյունքում «Վաղարշ և Որդիներ»  առևտրի կազմակերպման վայրում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներից 214-ը 2010թ. հունվար ամսվա ընթացքում չեն ներկայացրել զրոյական ֆիսկալային տեղեկություններ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2009 թվականի հունվարի մեկից անցել է առևտրի իրականացման վայրերում տեղադրված ՀԴՄ-ների ֆիսկալային հասույթների վերաբերյալ տեղեկությունների ստացման Ջի-Փի-Առ-Էս /GPRS/ ցանցային համակարգի, որը հնարավորություն է ընձեռում անմիջապես` ռեալ ժամանակում, կոմիտեի կենտրոնացված տեղեկատվական բազայում արտացոլել ՀԴՄ-ների ֆիսկալ հասույթների վերաբերյալ ստացվող տեղեկությունները: Հետևաբար, տնտեսվարող սուբյեկտների կողմից զրոյական ֆիսկալային տեղեկություններ ներկայացնելու դեպքում, ՊԵԿ-ը դիմում է համապատասխան գործողությունների` ստուգելով դրանց իսկությունը, ուստի ինչպես  «Վաղարշ և Որդիներ»  ՍՊԸ-ում, այնպես էլ առևտրի կազմակերպման բոլոր մյուս վայրերում, կոմիտեի գործողությունները, որոնք իրականացվում են բացառապես օրենսդրության շրջանակներում, միտված են տնտեսվարողներին` իրենց իրացման շրջանառություններին համապատասխան հարկելուն,  և այդ հարցում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հետևողական է լինելու:

Պետեկամուտների կոմիտեն պարբերաբար հրապարակելու է առևտրի իրականացման վայրերում գործող և զրոյական ֆիսկալային հասույթներ ներկայացնող տնտեսվարող սուբյեկտների ցանկը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2