ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստանում կստեղծվի Հանրային ունիվերսալ ծառայությունների հիմնադրամ, որը կզբաղվի հայկական մարզերը էլեկտրոնային ծառայություններով ապահովելու հարցով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը նշեց, որ հիմնադրամի կողմից կարգավորվող ծառայությունները նախատեսում են հեռահաղորդակցան, ինտերնետ հասանելիության ապահովում եւ այլ հնարավորություններ:
Հիմնադրամն այժմ ձեւավորման փուլում է: Ծրագրվում է, որ հիմնադրամը կֆինանսավորի մարզերում էլեկտրոնային ծառայությունների փաթեթների ձեւավորումը:
Համաշխարհային բանկի աջակցությամբ ուսումնասիրվել է միջազգային փորձը, նմանատիպ ուսումնասիրություններ են անցկացվում նաեւ Հայաստանում: Մինչ տարեվերջ կսահմանվեն հիմնադրամի կառուցվածքն ու գործունեության նպատակները: Նախնական տվյալներով` հիմնադրամի ֆինանսավորումը կիրականացվի խոշոր օպերատորների միջոցով, իսկ միջոցառումների իրագործման ուղղվածությունը կորոշի հոգաբարձուների խորհուրդը: