Բորսաներ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«ԱՐՄԵՆԲՐՈԿ»-Ը ԲԱՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԲԱԺԻՆ
23/02/2010 11:26
Կիսվել

«ԱՐՄԵՆԲՐՈԿ»-Ը ԲԱՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԲԱԺԻՆ

«ԱՐՄԵՆԲՐՈԿ» ներդրումային ընկերությունը հայտարարել է միջազգային ծառայությունների մատուցման նոր բաժնի բացման մասին:

Ֆորեքս – Հայաստանից հաճախորդների համար ադապտացված լուծում, որն իրենից ներկայացնում է ավելի քան 30 արժութային զույգերով, ինդեքսների ֆորվարդներով, ռուսական բաժնետոմսերի ֆորվարդներով առևտուր, որոնց գնանշումները բերվում են անմիջապես ՄՄԱԲ ֆոնդային բորսայից: Սփրեդը 2 միավորից, վարկային գիծը մինչև 1:200, առևտուրը 1000 բազային միավորից սկսած, միջոցների անվճար մուտքագրում/ելքագրում, սվոփերի բացակայություն, MetaTrader 4 առևտրային համակարգ և շատ այլ գործիքներ:

Հաճախորդները նաև հնարավորություն ունեն Ֆորեքսում առևտուր կատարել ռեալ ժամանակային պայմաններում, առանց հատուկ համակարգչային ծրագրի տեղադրման` ինտերնետ ներբեռնիչի միջոցով: Առաջարկվում է ոչ միայն գործարքների կատարման հնարավորության, այլ նաև տեխնիկական և գրաֆիկական անալիզի գործիքների ողջ շարքը, վերջին նորությունները: Ներբեռնային առևտուրը ներկայացվում է որպես MetaTrader տերմինալների հավելված:

Ռուսական շուկաներում ծառայությունների մատուցում – առաջին անգամ Հայաստանում, բացի բրոքերային ծառայությունների մատուցումից, QUIK, TRANSAQ հեռացված տերմինալների տրամադրում, որոնք հնարավորություն են տալիս առևտուր անել անմիջապես ՄՄԱԲ, ՌՏՍ բորսաներում: Նվազագույն միջնորդավճար, Հայաստանի համար ադապտացված պայմաններ:

ԱՄՆ շուկաներում ծառայությունների մատուցում –  ելք NYSE, NASDAQ, AMEX (NYSE Euronext) բորսաներ ինչպես բրոքերային սպասարկման միջոցով, այնպես էլ հեռացված տերմինալների տրամադրման միջոցով, ռեալ ժամանակային պայմաններում գնանշումների տրամադրմամբ:

Եվրոպական շուկաներում ծառայությունների մատուցում –  ելք ավելի քան 10 հիմնական եվրոպական հարթակներ – LSE, Euronext, NASDAQ OMX, Frankfurt Stock Exchange:

Առաջին անգամ Հայաստանում ընկերությունը առաջարկում է հեռախոսային առևտուր: Շուկաներում առևտուր իրականացնելու համար հիմա անհրաժեշտ է ունենալ ընդամենը բջջային հեռախոս, որը միացված է ինտերնետ ցանցին: Այս պահին անվճար տրամադրվում են հետևյալ բջջային տերմինալները` TRANSAQ Handy գրպանային համակարգիչների համար և MetaTrader 4 Mobile սմարթֆոների համար:

Ուսուցում – Քիչ աշխատանքային փորձ ունեցող թրեյդերների համար մշակված են հատուկ վճարովի և անվճար դասընթացներ, սեմինարներ, որոնք կոչված են շուկայի, աշխատանքի հիմունքների, ֆունդամենտալ և տեխնիկական անալիզի հիման վրա որոշումների կայացման մասին նրանց գիտելիքները զարգացնելու:

Անվճար Ֆորեքս սեմինարը, որը յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվում է «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ներդրումային ընկերության կողմից, կոչված է ծանոթացնել շուկայի, նրա ստեղծման, ընթացիկ իրավիճակի և գումարներ վաստակելու նրա տրամադրած հնարավորությունների հետ: Սեմինարի ընթացքում մանրամասն կներկայացվեն հիմանական հասկացությունները, առևտրի գործիքները, պայմանները: Սեմինարը զուգորդվում է առևտրային տերմինալի ցուցադրման հետ, կատարվում են գործարքներ ռեալ ժամանակային պայմաններում:

«Միջազգային շուկաներ» անվճար սեմինարը, որը յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվում է «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ներդրումային ընկերության կողմից, հինգշաբթի օրերը և կոչված է ցույց տալ  ունկդիրներին ֆոնդային շուկայի առաջարկած հիմնական հնարավորությունները, ծանոթացնել ներդրումային գործիքների, խոշորագույն միջազգային հարթակների, ԱՐՄԵՆԲՐՈԿ ընկերության առևտրի պայմանների հետ: Սեմինարը զուգորդվում է ռուսական շուկայի համար TRANSAQ առևտրային տերմինալի ցուցադրման հետ և ռեալ ժամանակային պայմաններում ուսուցողական գործարքների կատարման հետ:

Սեմինարները անց են կացվում շաբաթը 2 անգամ ժամը 18:30 «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ներդրումային ընկերության գրասենյակում` Տիգրամ Մեծի 32/1 հասցեով: Սեմինարի մասնակցության համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել: Դուք կարող եք գրանցվել զանգահարելով 53-87-00, 52-89-86:

Նրանց, ովքեր կարիք ունեն ավելի մանրամասն ուսուցման, հայտնում ենք Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանի հետ կնքված ֆինանսական շուկաներում աշխատանքի դասընթացների ուսուցողական հարթակի ստեղծման էքսկլյուզիվ պայմանագրի մասին: Համագործակցության սահմաններում մշակված են 2 հատուկ դասընթացներ (36 և 72 ժամ) միջազգային ֆոնդային շուկաներում և Ֆորեքսով ակտիվ առևտրի ոլորտում գիտելիքների զարգացման համար: Բոլոր ունկնդիրները կստանան Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանի, «ԱՐՄԵՆԲՐՈԿ» Բիզնես Ակադեմիա ՓԲԸ-ի և NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի կողմից տրված դիպլոմներ: Ավելի մանրամասն տեղեկությունների ստացման համար խնդրում ենք դիմել ՌՀՀ բիզնես դպրոց (+374 10) 26-74-91 հեռախոսահամարով:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Փորձ ունեցող թրեյդերներին, որոնք ունեն ֆինանսական շուկաներում առևտուր իրականացնող ընկերների լայն շրջանակ, առաջարկում ենք փոխշահավետ համագործակցության: Բերեք մեզ մոտ Ձեր ընկերներին և ստացեք նրանց առևտրային շրջանառության մի մասը: Տվյալ պահին ԱՐՄԵՆԲՐՈԿ ընկերությունը`

հանդիսանում է խոշորագույն լիցենզավորված ներդրումային ընկերությունը և

առաջարկում է`

ելք դեպի առաջատար միջազգային շուկաներ

ելք դեպի Ֆորեքս շուկա լավագույն առևտրային պայմաններով

պրոգրեսիվ ժամանակակից ծրագրային ապահովում առևտրի համար

անվճար բջջային առևտուր

ուսուցողական ծրագրեր

ֆինանսական շուկաներում ուսուցում:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2