ԿՈՇԻԿ ԵՆ ՆԵՏԵԼ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Երեկ` փետրվարի 22-ին, Սեվիլյա քաղաքում անհայտ անձը կոշիկ է նետել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ուղղությամբ, ով Իսպանիա էր ժամանել միջազգային հարաբերությունների զարգացման գործում իր ունեցած ավանդի համար Nodo հիմնադրամի կողմից մրցանակի արժանանալու:
Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները` երբ Թուրքիայի վարչապետը դուրս է եկել Սեվիլիայի քաղաքապետարանից, նրան մոտեցել է անհայտ անձ և, բացականչելով «Կեցցե ազատ Քուրդիստանը», վարչապետի ուղղությամբ նետել իր կոշիկը:
Թուրքիայի վարչապետի անվտանգության աշխատակիցներն անմիջապես բռնել են կոշիկ նետողին: