Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է 2010-2020 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
23/02/2010 19:35
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է 2010-2020 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությանը եւ դրա կատարումն ապահովող միջոցառումների ծրագրի նախագծերին։ Խորհրդակցությանը մասնակցում էին Հանրային խորհրդի ներկայացուցիչներ եւ փորձագետներ։
Մինչ օրակարգին անդրադառնալը վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր սկսում են գյուղատնտեսության 2010-2020 թթ. Կայուն զարգացման ռազմավարության քննարկումները։ «Մենք մտադիր ենք լայնածավալ քննարկումներ կազմակերպել։ Նպատակն է այս փաստաթուղթը ենթարկել բավականին լուրջ փորձաքննության, որպեսզի մեր հանրապետության լավագույն մասնագետները կարողանան իրենց կարծիքը հայտնել դրա վերաբերյալ, ինչպես նաեւ մենք պարտավոր ենք հաշվի առնել մեր գյուղացիական տնտեսությունների խնդիրներով զբաղվող պրոֆեսիոնալ կառույցների կարծիքները։ Գոյություն ունեն հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են գյուղատնտեսության զարգացման խնդիրներով, միջազգային կազմակերպություններ, որոնք կառավարությանը ցուցաբերում են տեխնիկական աջակցություն գյուղատնտեսության զարգացման համար։ Բնականաբար, մենք շահագրգիռ քննարկումներ ենք կազմակերպելու, որպեսզի ունենանք ամբողջական պատկեր այն մասին, թե ինչպիսին է իրավիճակը գյուղատնտեսությունում, որոնք են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ուղիները, որոնք են մեր հարաբերական առավելությունները եւ թույլ կողմերը, ինչպես նաեւ այն, թե ինչ ռեսուրսներ իրականում ունի գյուղատնտեսությունը»։ Վարչապետը նշել է նաեւ, որ այս ոլորտը գտնվում է հանրապետության նախագահի անմիջական վերահսկողության տակ։ Գյուղատնտեսությունը 2010 թվականին Հայաստանի կառավարության համար լինելու է գերակա ոլորտ, որտեղ հանրության վերահսկողությունը եւ որոշումների կատարումն առաջնահերթ խնդիրներ են լինելու։

Այնուհետեւ ռազմավարության նախագծի մշակման վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը, որից հետո խորհրդակցության մասնակիցներին ռազմավարության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը։

ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հավաստիացրել է, որ ռազմավարությունը համահունչ է ՀՀ կառավարության Կայուն զարգացման ծրագրին եւ ապահովում է հանրապետությունում ագրարային բարեփոխումների խորացման քաղաքականության շարունակականությունը եւ միտված է գյուղական աղքատության հաղթահարմանը։

Քննարկումների ընթացքում հիշյալ ռազմավարության եւ միջոցառումների ծրագրի վերաբերյալ հնչել են առաջարկություններ եւ դիտողություններ, որոնք մեկ այլ հանդիպման ընթացքում ի մի կբերվեն եւ հետագայում կամրագրվեն փաստաթղթում։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98