Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴ
24/02/2010 15:30
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴ

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` 2009 թվականին մարզպետների աշխատանքների գնահատման վերաբերյալ կառավարության անդամների եւ մարզպետների մասնակցությամբ։ Վարչապետը, անդրադառնալով քննարկման կարեւորությանը, նշել է. «Մենք առաջին անգամ ենք կառավարության կողմից հաստատված մեթոդաբանությամբ իրականացնում մարզպետների աշխատանքի այսպիսի գնահատում, եւ փորձ է արվում համալիր ձեւով աշխատանքները գնահատել։ Ես ցանկանում եմ, որ մենք կոնկրետ բոլոր ցուցանիշներով անցնենք եւ լսենք նաեւ մարզպետների մեկնաբանությունները եւ գնահատականները ցուցանիշների վերաբերյալ, առաջին հերթին այն ցուցանիշների, որոնք ցածր են միջին հանրապետական ցուցանիշի համեմատությամբ։ Փորձենք հասկանալ, թե որոնք են պատճառները»։

Նախարարները եւ մարզպետները պարզաբանումներ են ներկայացրել վարչապետին մարզերում կատարված աշխատանքների ցածր գնահատականների վերաբերյալ։
Ընդհանուր գնահատականով առավելագույն միավորներ հավաքել է Տավուշի մարզը։ Տիգրան Սարգսյանը բավական ուշագրավ է համարել մարզերի ցուցանիշների միջեւ տարբերությունը։ Վարչապետն ընդգծել է, որ մարզպետները, ցուցանիշները վերլուծության ենթարկելով, պետք է հասկանան իրենց թույլ կողմերը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն 2010 թվականին այդ բացթողումները վերացնելու համար։

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը զեկուցել է վարչապետին, որ չնայած նախարարությունների հետ համատեղ հրամաններով սահմանվել են գնահատման չափորոշիչներ, այնուամենայնիվ, որոշ չափորոշիչներով մարզպետների իրական աշխատանքը գնահատելը դժվար է։ Այդ իսկ պատճառով գնահատման մեթոդաբանության կատարելագործման անհրաժեշտություն կա։ Ընդհանուր առմամբ փոխվարչապետը նշել է, որ ներկա պահին որեւէ պաշտոնական տարաձայնություն մարզպետների եւ նախարարությունների միջեւ չկա։

Խորհրդակցության ավարտին վարչապետը, ամփոփելով քննարկման արդյունքները, ընդգծել է. «Հասկանալի է, որ մեթոդաբանությունը դեռեւս պետք է կատարելագործվի։ Երեւի մեկ ամսվա ընթացքում այս աշխատանքներն ավարտենք, որպեսզի ի սկզբանե չափանիշները հայտնի լինեն։ Նախարարները, առաջին փորձից ելնելով, դիտողություններ, առաջարկություններ կանեն, որ մեթոդը դառնա էլ ավելի հստակ, հասկանալի»։

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90