
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ – ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ ՄՀՆԾ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ
Այսօր տեղի ունեցած նիստում գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Նիդերլանդների Թագավորության կառավարությունների միջեւ Մասնավոր հատվածի ներդրումային ծրագրի (ՄՀՆԾ) վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը։ Ծրագիրն իրականացվում է Նիդերլանդների ԱԳՆ կողմից` աջակցելու համար զարգացող երկրների նորարարական բիզնես նախագծերին։ Հայաստանի համար հաստատվող նախագծերի իրական թիվը կախված կլինի ստացված առաջարկություններից, որոնք կդասակարգվեն եւ կմրցեն այլ երկրների ծրագրերի հետ։