ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԲԻԶՆԵՍ, ՈՐՆ ՈՒՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ
ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերության դժվարին, բայց և ձեռքբերումներով լի ուղին բացահայտելու հնարավորություն ունեցան Լիբանանի հայկական ամենօրյա վարժարանների և Հայկազյան համալսարանի ուսանողները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, եզրափակելով մոտ մեկ տարի առաջ մեկնարկած և Հայաստանի գրեթե բոլոր բուհերում անցկացված «ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով դասախոսությունների շարքն, այցելել է Լիբանան և հանդիպել հայրենիքում գործունեություն ծավալող կազմակերպությունների մասին տեղեկություններ ստանալ ձգտող երիտասարդության հետ:
Ծննդավայրում Ռալֆ Յիրիկյանի հյուրընկալվելու հանգամանքը հրաշալի հնարավորություն է, ցանկության դեպքում` հաջողելու իրատեսությունը սեփական փորձով ներկայացնելու համար:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը վաստակել է Հայաստանում բջջային առաջատար օպերատորի հեղինակությունը: Այդ ճանապարհը հեշտ չէր, սակայն ցանկալի պտուղը ճաշակելու հնարավորությունը հաղթահարելի էր դարձնում բոլոր բարդությունները: Մենք կարողացանք հաջողության հասնել կառավարման ճիշտ մոդել ընտրելու, հաջողության հարցում երբեք չկասկածելու և մեր հասարակության համար կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվելու շնորհիվ: Դրա համար ես երախտապարտ եմ ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքի անդամներին և ծննդավայրիս, որովհետև տարիներ առաջ, հենց այստեղ են ձևավորվել հայրենիքի մասին պատկերացումներս ու անպայման օգտակար լինելու վճռականությունը: Հենց այդ հավատի շնորհիվ մեզ հաջողվեց հասնել հաջողության: Այսօր ցանկանում եմ այստեղ նստած երիտասարդների աչքերում տեսնել անպայման հաջողելու այդ նույն կրակը: Հավատացեք, ոչինչ այնքան հաճելի չէ, որքան աշխատանքիդ արդյունքները տեսնելը»,-դիմելով լսարանին` ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:
Հանդիպումն ուսուցողական էր և քաջալերող: Երիտասարդները կոնկրետ փորձի օրինակով առավել հստակ պատկերացում կազմեցին խնդիրները հաղթահարելու ունակության և առաջնորդելու հմտության մասին: Ամբողջական դարձան նորարարական գաղափարներով առաջնորդվող բջջային առաջատար օպերատորի մասին պատկերացումները:
Փետրվարի 24-ից 25-ը Լիբանանի հայ համայնքի հետ հանդիպումների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայկազյան համալսարանի ուսանողներից բացի, հանդիպեց նաև կրթական հետևյալ հաստատությունների ուսանողներին.
Մեսրոպյան վարժարան (Բուրջ Համուդ) Հայ կաթողիկե վարժարան
Գևորգ Հարբոյան դպրոց (Զալքա) Հայ կաթողիկե վարժարան
Սբ. Հռիփսիմյանց դպրոց (Ֆանար) Հայ կաթողիկե վարժարան
Հայ ավետարանական դպրոց (Բեյրութ)
Հայ ավետարանական կենտրոնական բարձրագույն վարժարան (Աշրաֆիեհ)
Շամլյան Թաթիկյան դպրոց (Բուրջ Համուդ) Հայ ավետարանական դպրոց
Եղիշե Մանուկյան դպրոց (Դըբբայե) Հայ ազգային վարժարան
Սոֆյա Հակոբյան դպրոց (Բուրջ Համուդ) Հայ ազգային վարժարան
Դարուհի-Հովակիմյան վարժարան (Ջեսր Էլ Բաշա) ՀԲԸՄ դպրոց
Հայկ Արսլանյան Ճեմարան (Մեզհեր) Համազգայինի դպրոց
Հանդիպման ընթացքում, հիշատակված կրթական հաստատությունների ուսանողների համար կազմակերպվեց նաև վիճակահանություն, որի արդյունքում շահած վեցը հնարավորություն ստացան այցելելու Հայաստան և շրջելու Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրերով: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամբողջությամբ կհոգա Հայաստանում գտնվելու նրանց ճանապարհային և կեցության ծախսերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի երիտասարդ աշխատակիցները սփյուռքահայ իրենց հասակակիցներին կներկայացնեն հայաստանյան կյանքը: ՎիվաՍել-ՄՏՍ-ում վստահ են, որ այս ճամփորդությունը սփյուռքահայ ուսանողներին բացառիկ հնարավորություն կընձեռի ծանոթանալու Հայաստանի բնակչության ամենատարբեր խավերի ներկայացուցիչների հետ: Ակնկալվում է, որ Հայաստան այցը նրանց համար կդառնա ուսանողական տարիների ամենավառ հիշողություններից մեկը:
«Ցանկացած հայ, աշխարհի որ անկյունում էլ որ լինի, այսուհետ Հայաստանում ունի ՎիվաՍել-ՄՏՍ անունով ընտանիք, որն իր դռներն է բացում մեր հայրենակիցների առջև, որպեսզի նրանք է”լ ավելի հպարտանան իրենց հայրենիքով: Մեր հաղթանակները պատկանում են յուրաքանչյուր հայի` որտեղ էլ նա լինի»,-ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:
Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:
«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.81 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru: