Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ – «ԿՈՆՎԵՐՍ VISA BOOM» ԱԿՑԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԹԻՎԸ
26/02/2010 12:50
Կիսվել

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ – «ԿՈՆՎԵՐՍ VISA BOOM» ԱԿՑԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԹԻՎԸ

Փետրվարի 20-ին Կոնվերս բանկում տեղի ունեցավ «Կոնվերս VISA BOOM» ակցիայի խաղարկությունը: «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի և VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ կազմակերպված ակցիայի արդյունքում VISA քարտերի քանակն աճել է 16%-ով, բանկի առևտրային ցանցում անկանխիկ գործարքների քանակն աճել է 32%-ով, գումարային` 23%-ով, բանկի քարտերով անկանխիկ առևտրի քանակն աճել է 43%ով, գումարային` 37%ով:

Ակցիայի արդյունքում առավելագույն միավորներ հավաքած 100 քարտապանների միջև անցկացվեց խաղարկություն: Առաջին մրցանակին արժանացած քարտապանը շահեց 2 հոգու համար նախատեսված ուղեգիրը դեպի վայելքների քաղաք Դուբայ: 2-ից 20-րդ մրցանակային տեղեր զբաղեցրած քարտապանները իբրև նվեր ստացան կենցաղային տեխնիկա: 21-ից 30-րդ մրցանակային տեղերին արժանացան VISA GIFT քարտեր` 30.000 ՀՀ դրամ դրամական պարգևներով, իսկ 31-ից 100-րդ մրցանակային տեղերի քարտապաններին տրվեցին անվճար հավելյալ քարտեր:
Բացի այդ, ակցիայի ընթացքում VISA CLASSIC դեբետային քարտերի դիմաց բանկը հաճախորդներից չի գանձում առաջին տարվա սպասարկման վարձը:

«Կոնվերս VISA BOOM» ակցիան տևել է նախորդ տարվա նոյեմբերի 1-ից մինչև այս տարվա հունվարի 31-ը: Բանկի քարտապաններն այդ ժամանակահատվածում հնարավորություն ստացան VISA քարտեր սպասարկող աշխարհի շուրջ 25 մլն առևտրային կետերում իրականացված անկանխիկ գործարքի յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամ գումարի դիմաց ստանալ մեկ բոնուսային միավոր: Ընդ որում` մեկ անկանխիկ գործարքի դիմաց ստացվող առավելագույն բոնուսային միավորը 50-ն էր:

Հիշեցնենք, որ «Կոնվերս բանկն» արդեն չորրորդ անգամ է, ինչ VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ կազմակերպում է ամենատարբեր ակցիաներ, որոնց արդյունքում հաճախորդներին ոչ միայն առաջարկվում է առավել ուշագրավ պայմաններ, այլև մատուցվում են անակնկալներ ու մրցանակներ, այդ թվում` ուղևորություններ դեպի Թուրին, Դիսնեյ Լենդ, Եգիպտոս:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6