Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 26/02/10
26/02/2010 12:55
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 26/02/10

ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2010 թ. փետրվարի 16-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, խորհրդի անդամներ Ամալյա Սարիբեկյանը, Անդրանիկ Նորեկյանը և Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը, որը հաջորդում էր դրամավարկային քաղաքականության ծրագրի հրապարակմանը, սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ, առկա նոր տեղեկատվության հիման վրա, գնահատականներ տրվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումների վերաբերյալ, որոնք հիմնականում համահունչ էին ԿԲ-ի կանխատեսումներում նախանշված ուղղություններին: Հանքահումքային ու հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճը, ինչպես նաև ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում ամբողջական պահանջարկի աստիճանական վերականգնումը շարունակել են նպաստել գնաճային միջավայրի պահպանմանը:

Ըստ պաշտոնական վիճակագրության, հունվարին արձանագրվել է շուրջ 1.7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 7.0%` նախորդ ամսվա նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 0.5 տոկոսային կետով: Ամսվա ընթացքում սպառողական զամբյուղի կազմում պարենային ապրանքների գներն աճել են 3.3% աճով (նպաստումը գնաճին 1.8 տոկոսային կետ), իսկ ոչ պարենային ապրանքների  շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների ու սակագների 0.1% նվազում, որոնց ընդհանուր նպաստումը գնաճին կազմել է -0.05 տոկոսային կետ: Պարենային  ապրանքների աճն իր հերթին պայմանավորվել է միրգ, բանջարեղեն ու կարտոֆիլ ապրանքախմբերի գների համապատասխանաբար 7.0% (նպաստումը գնաճին 0.2 տոկոսային կետ) և 26.0% (նպաստումը գնաճին 1.2 տոկոսային կետ) սեզոնային աճերով, ինչպես նաև մսամթերք ապրանքախմբի գնի 3.2% աճով (նպաստումը գնաճին 0.3 տոկոսային կետ):

Իրավիճակային հաշվետվության ներկայացումից հետո խորհուրդը սկսեց իր քննարկումներն արտաքին և ներքին զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ: Հանքահումքային և հիմնական պարենային ապրանքների միջազգային գների պահպանվող աճը շարունակել է վկայել համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների շարունակականության մասին: Հատկանշական է, որ այս պայմաններում բազմաթիվ երկրներ «ելքի ռազմավարության» շրջանակներում պատրաստվում են անցում կատարել զսպողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների իրականացմանը:
Արտաքին մակրոտնտեսական իրավիճակի բարելավման և իրականացված հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում, ինչպես և սպասվում էր, տնտեսական անկումը շարունակել է դրսևորել նվազման միտումներ, որի արդյունքում  2009 թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 14.4% անկում՝  հունվար-սեպտեմբերի` 18.3% անկման դիմաց:

Խորհուրդը քննարկեց նաև ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները: Խորհուրդը փաստեց, որ ընթացիկ ժամանակահատվածում դոլարացման տեմպերը շարունակել են աճել` արտահայտվելով արտարժութային ավանդների և վարկերի գծով աճի բարձր տեմպերի պահպանմամբ: Չնայած նշված զարգացումներին` պետական պարտատոմսերի և ռեպո շուկաներում տոկոսադրույքները մնացել են գրեթե անփոփոխ, մասնավորապես ՊՊ առաջնային շուկայում մինչև 1 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերի տոկոսադրույքները նվազել են 0.3 տոկոսային կետով` կազմելով 8.6%, իսկ 3-5 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերինը` աճել 0.2 տոկոսային կետով` կազմելով 13.5%:

Անդրադառնալով գնաճի հետագա զարգացումներին և դրամավարկային քաղաքականության ուղղություններին, Խորհուրդը համաձայնեց, որ 2010 թ. առաջին եռամսյակում իր բարձրակետին հասնելուց հետո 12-ամսյա գնաճը հետագայում որոշակիորեն նվազելու է` պայմանավորված նախորդ տարվա առաջին եռամսյակի գնաճային զարգացումներով, սակայն  կանխատեսվող հորիզոնում գերազանցելու է նպատակային թիրախը: Ինչպես և նախանշվում էր վերջին դրամավարկային քաղաքականության ծրագրում, գնաճի վարքագիծը պայմանավորվելու է համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների ներքո արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ճնշումներով և ամբողջական պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնողական ազդեցությամբ: Խորհուրդը համաձայնեց, որ գնաճի սպասվող զարգացումներին համահունչ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը նպատակ ունի աստիճանաբար ձևավորել դրական իրական տոկոսադրույքներ, ինչը թույլ կտա կանխատեսվող հորիզոնում նվազեցնել գնաճի շեղումները նպատակային թիրախից և մոտ ապագայում ապահովել այն` հնարավորինս աջակցելով տնտեսական աճի վերականգնմանը: Միաժամանակ շեշտվեց, որ առավել մեծ ուշադրություն է հատկացվելու իրացվելիության կառավարման խնդրին և փողի բազայի միտումներին:

Նիստի ավարտին Խորհուրդը որոշեց բարձրացնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը`սահմանելով այն 6.0%: Ներգրավված ավանդների և լոմբարդային վարկերի տոկոսադրույքները սահմանվեցին համապատասխանաբար` 3.0% և 9.0%:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6