
ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ 13,2% ԱՃ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2010 թվականի հունվար ամսվա ընթացքում մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքի ծավալն, ընթացիկ գներով, ներառյալ նաև ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը, կազմել է 2921.6 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավտոմեքնաների առևտրի ծավալը, հաշվարկված համադրելի գներով, աճել է 13,2%-ով:
2010 թվականի հունվար ամսվա արդյունքներով ավտոմեքենաների առևտրի տեսակարար կշիռը ՀՀ ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում կազմել է 2,8%, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 3,3%: