Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 0.3% ԳՆԱՃ
01/03/2010 14:41
Կիսվել

ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 0.3% ԳՆԱՃ

2010 թվականի փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 0.3% գնաճ, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 0.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.4%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.5% հավելաճ:

Ինչպես «Բիզնես 24»-ին  տեղեկացնում են  ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից`  2010 թվականի փետրվարին 2009 թվականի դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.0%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 103.4%, ոչ պարենային ապրանքներինը՝ 100.3%, ծառայությունների սակագներինը՝ 100.5%:

Ներկայացված տվյալների համաձայն ընթացիկ տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109.4%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 106.4%, ոչ պարենային ապրանքներինը` 117.5%, ծառայությունների սակագներինը`110.8%, իսկ հունվար-փետրվարին 2009 թվականի հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 108.2%, 104.8%, 116.8%  և 110.4%:

2010 թվականին փետրվարին 2005 թվականի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 128.3%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝126.9%, ոչ պարենային ապրանքներինը՝ 121.0%, ծառայությունների սակագներինը՝ 134.9%:

Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում այս տարվա փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.1-0.8% գնաճ, իսկ ք. Վանաձորում` 0.1% գնանկում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.3%-ով:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6