Բորսաներ

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱԶՄԸ
01/03/2010 16:16
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԱԶՄԸ

Շարունակելով աշխատանքները` մասնագետների և հանրության համար շուկայի վերաբերյալ տեղեկատվության որակի և մատչելիության բարձրացման ուղղությամբ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն ընդլայնել է www.nasdaqomx.am պաշտոնական իր կայքէջի միջոցով բացահայտվող բորսայական առևտրի տվյալների կազմն ու կառուցվածքը: Այս քայլը հնարավոր դարձավ բորսայի ՏՏ մասնագետների կողմից համակարգչային նոր ծրագրի մշակման և ներդրման շնորհիվ, որի արդյունքում ապահովվել է բորսայի առևտրային համակարգի և կայքէջի կառավարման ծրագրի միջև տվյալների դինամիկ փոխանակումը:

Այսպես, ստանդարտ ժամանակահատվածների (օրական, ամսական, եռամսյակային և տարեկան) համար հաշվետվությունների ստացման հնարավորությանը ավելացվել է նաև կամայական ժամանակաշրջանի համար բորսայական առևտրի ամփոփ տվյալների ստացման հնարավորությունը: Բացի այդ, քանի որ կայքէջի ՙԱռևտրի տվյալներ՚ բաժինը թարմացվում է 30 րոպեն մեկ` սկցած ժամը 11:00-ին առևտրային նստաշրջանի բացման պահից, կայքի այցելուները կարող են տեղեկացված լինել բորսայական շուկայի վերջին զարգացումների, այդ թվում բոլոր գործիքներով իրականացված առևտրի ծավալների և դրաց գների մասին: Տեղեկատվության ներկայացման կառուցվածքը ևս բարելավվել է, ստանալով օգտագործողի համար ավելի հարմար և մանրամասն տեսք. այսպես, ռեպո գործիքներով առևտրին վերաբերող տեղեկատվությունն այժմ ներառում է թե` ուղղակի, թե` հետադարձ գործարքների գների մասին տեղեկություններ:

Բացի այդ, բորսայական առևտրի տվյալներն այժմ հնարավոր կլինի բեռնել *.csv ֆորմատով (comma separated values` ստորակետով տարանջատված արժեքներ), որը հանդիսանում է տվյալների ներկայացման համար միջազգային փորձում ընդունված ֆորմատ: Այն, առաջին հերթին, հարմար է բոլոր նրանց, ովքեր զբաղվում են Հայաստանի կապիտալի շուկայի մասին տվյալների հավաքագրմամբ, վերլուծությամբ և հաշվետվությունների պատրաստմամբ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն հույս է հայտնում, որ տեղեկատվության բացահայտման համակարգի նշված կատարելագործումը կնպաստի շուկայի մասնակիցների, վերլուծաբանների, ԶԼՄ-ների, ինչպես նաև հանրության լայն շրջանների կողմից Հայաստանի կապիտալի շուկային վերաբերող տեղեկատվության առավել արդյունավետ և դյուրին կերպով օգտագործմանը և կշարունակի այս բնագավառում իր աշխատանքները:

Հիշեցնենք, որ NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 60 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:

2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը: NASDAQ OMX Group-ի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.nasdaqomx.com կայքը:

27.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6