Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ ՓԲԸ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2009Թ.-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ՎԱՐԿԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 10%-ՈՎ
04/03/2010 19:03
Կիսվել

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ ՓԲԸ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2009Թ.-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ՎԱՐԿԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 10%-ՈՎ

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկն արդեն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն բանկի հայտարարագրված տարեկան շահույթը մինչև հարկումը` նվազեցված ֆինանսական ակտիվների ու պարտավորությունների վերագնահատումից առաջացած կորուստները, կազմել է 4.6 միլիարդ ՀՀ դրամ, որը 2008 թվականի համադրելի ցուցանիշի համեմատությամբ նվազել է շուրջ 4 տոկոսով:

Հաշվետու տարվա ընթացքում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հրապարակված տարեկան շահույթը` մինչև հարկումը, կազմել է 2.6 միլիարդ  ՀՀ դրամ` 2008 թվականի համադրելի ցուցանիշի համեմատությամբ գրանցելով 48 տոկոսով անկում:

Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու այս մեկ տարվա ընթացքում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ակտիվները աճել են 11.5 տոկոսով` կազմելով 136 միլիարդ  ՀՀ դրամ, ընդ որում հաճախորդների ավանդներն աճել են 30 տոկոսով` հասնելով 111 միլիարդ ՀՀ դրամի:

Նշենք նաև, որ 2009 թվականի արդյունքներով բանկի կողմից իր հաճախորդներին տրված համախառն վարկերը նվազել են 10 տոկոսով` կազմելեվ 66 միլիարդ  ՀՀ դրամ:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Բանկն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում գործառնություններ: Շնորհիվ Էյչ-Էս-Բի-Սի-ի 88 երկիր և տարածաշրջան ընդգրկող ցանցի, միակ բանկն է որ կարողանում է իր հաճախորդներին իրապես միջազգային ծառայություններ մատուցել:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն հանդիսանում է առաջատար բանկ արտարժույթի առք ու վաճառքի շուկայում: Այն ունի 9 մասնաճյուղ և գրասենյակ Երևանում, ինչպես նաև 50 բանկոմատ: 2009 թվականին Բանկը զգալի ներդրումներ է կատարել նոր տեխնոլոգիական միջոցների զարգացման ասպարեզում` մեկնարկելով հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայություններ, որոնք բանկային համակարգն ու հաճախորդների սպասարկումը բերում են նոր մակարդակի:

Որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն մշտապես ներդրումներ է կատարում կորպորատիվ պատասխանատվության ծրագրերում, որոնք ուղղված են անապահով խավի կարիքավոր երեխաներին կրթության հնարավորություն ընձեռելուն և շրջակա միջավայրին:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01