Բիզնես

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ ՓԲԸ-Ն ԳՆԱՀԱՏԵԼ Է 2009Թ.-Ի ԻՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
04/03/2010 19:49
Կիսվել

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ ՓԲԸ-Ն ԳՆԱՀԱՏԵԼ Է 2009Թ.-Ի ԻՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության ֆինանսական արդյունքները և այս մեկ տարվա ընթացքում բանկի ձեռք բերած նվաճումները, կոչումները և մրցանակները:

Որպես առավել մեծ նվաճում բանկն առանձնացնում է հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայությունների մեկնարկը, որի շրջանակներում արդեն ներդրվել է շուրջ 950 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև «Էյչ-Էս-Բի-Սի ունիվերսալ բանկային ծրագիր»-ը (HSBC Universal Banking – HUB), որը սպասարկող թիմն այս տարի ընդլայնել է իր գործառնությունները` աջակցելով Վրաստանում, Ղազախստանում և Ռուսաստանում Էյչ-Էս-Բի-Սի բանկերի համապատասխան բաժիններին` դառնալով Տարածաշրջանային Աջակցության Թիմ:

Նշենք, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն Լոնդոնյան «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է 2009 թվականի «Տարվա Բանկ Հայաստանում», իսկ Նյու-Յորքյան «Գլոբալ Ֆայնենս» ամսագրի կողմից ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում «2009 թվականի Աշխարհի զարգացող շուկաների լավագույն Բանկն Ասիայում՚» մրցանակակարգում:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին: Բանկն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում գործառնություններ: Շնորհիվ Էյչ-Էս-Բի-Սի-ի 88 երկիր և տարածաշրջան ընդգրկող ցանցի, միակ բանկն է որ կարողանում է իր հաճախորդներին իրապես միջազգային ծառայություններ մատուցել:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն հանդիսանում է առաջատար բանկ արտարժույթի առք ու վաճառքի շուկայում: Այն ունի 9 մասնաճյուղ և գրասենյակ Երևանում, ինչպես նաև 50 բանկոմատ: 2009 թվականին Բանկը զգալի ներդրումներ է կատարել նոր տեխնոլոգիական միջոցների զարգացման ասպարեզում` մեկնարկելով հեռախոսային և ինտերնետային բանկային ծառայություններ, որոնք բանկային համակարգն ու հաճախորդների սպասարկումը բերում են նոր մակարդակի:

Որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն մշտապես ներդրումներ է կատարում կորպորատիվ պատասխանատվության ծրագրերում, որոնք ուղղված են անապահով խավի կարիքավոր երեխաներին կրթության հնարավորություն ընձեռելուն և շրջակա միջավայրին:

 

 

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46