Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ – ՃԳՆԱԺԱՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ
05/03/2010 13:07
Կիսվել

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ – ՃԳՆԱԺԱՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում գրանցվել են դրական փոփոխություններ, ինչը խոսում է այն մասին, որ ճգնաժամի երկրորդ ալիք չի սպասվում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը` ներկայացնելով 2009 թվականի արդյունքներով բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշների դինամիկան, ինչպես նաև այս տարվա համար նախատեսվող ծրագրերը:

Ներկայացված տվյալների համաձայն այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն գրանցել է բավականին լավ արդյունքներ, մասավորապես, կորպորատիվ հաճախորդների շրջանում վարկային պահանջարկի աճ, ինչը, բանկի ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանի գնահատմամբ, խոսում է տնտեսական ակտիվության վերականգնման մասին:

2009 թվականի ֆինանսական արդյունքներով «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» բանկի հայտարարագրված տարեկան շահույթը մինչև հարկումը` նվազեցված ֆինանսական ակտիվների ու պարտավորությունների վերագնահատումից առաջացած կորուստները, կազմել է 4.6 միլիարդ ՀՀ դրամ, որը 2008 թվականի համադրելի ցուցանիշի համեմատությամբ նվազել է շուրջ 4 տոկոսով:

Հաշվետու տարվա ընթացքում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հրապարակված տարեկան շահույթը` մինչև հարկումը, կազմել է 2.6 միլիարդ  ՀՀ դրամ` 2008 թվականի համադրելի ցուցանիշի համեմատությամբ գրանցելով 48 տոկոսով անկում:

Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու այս մեկ տարվա ընթացքում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ակտիվները աճել են 11.5 տոկոսով` կազմելով 136 միլիարդ  ՀՀ դրամ, ընդ որում հաճախորդների ավանդներն աճել են 30 տոկոսով` հասնելով 111 միլիարդ ՀՀ դրամի:

Նշենք նաև, որ 2009 թվականի արդյունքներով բանկի կողմից իր հաճախորդներին տրված համախառն վարկերը նվազել են 10 տոկոսով` կազմելեվ 66 միլիարդ  ՀՀ դրամ:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն առաջին միջազգային բանկն է Հայաստանում, որը բացվել է 1996 թվականին: Բանկի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Էյչ-Էս-Բի-Սի Խմբին, իսկ մնացած 30 տոկոսը սփյուռքահայ ներդրողներին:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02